’25 տարեկան աղջիկը գողություն է կատարել հիվանդասենյակից’

639

Հունվարի 15-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը  10.00-ից  10.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի  հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թվականին ծնված Լուսինե Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ին պատկանող «Ուրալը» գլորվել է ձորը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Սիրիահայերը Հայաստան են հասնում Թուրքիայով’