’25 մարդ է զոհվել Թուրքիայի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով’

1227

Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքի զինապահեստում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին է հաղորդում Sabah-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը:

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն AFP գործակալությունը մեջբերելով Թուրքիայի բնապահպանության նախարարի խոսքերը գրում է, որ ամենայն հավանականությամբ պայթյունը որոտացել է դժբախտ պատահարի, այլ ոչ թե ահաբեկչության հետևանքով:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС –ը, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ Աֆյոնքարահիսարի բնակիչների մեծ մասը կարծել են թե երկրաշարժ է և շտապ լքել են իրենց տները:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ միակ հեռուստաընկերությունը 2014-ին կհեռարձակվի արբանյակո՞վ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել Է ՆԱՏՕ-Ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին’