’25 ուղևորով օդանավը ընկել է Հնդկական օվկիանոս. Տուժածներ չկան’

852

Նախօրեին Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների մերձակայքում օդանավի աղետ է տեղի ունեցել: 25 ուղևոր տեղափոխող փոքր ինքնաթիռը ծրագրային խոտանի պատճառով ջուրն է ընկել: Բարեբախտաբար, մոտակայքում գտնվող ձկնորսներին հաջողվել է փրկել բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին, հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը:

«Վթարի հետևանքով տուժել է միայն օդաչուներից մեկը, որը թեթև վնասվածք է ստացել գլխով դիմապակուն բախվելիս: Անձնակազմի մյուս անդամները և ուղևորները չեն տուժել», հայտարարել է Կոմորյան կղզիների քաղաքացիական ավիացիայի ղեկավար Աբու Մուհամեդ Ալին:

Նախորդ հոդվածը‘Չավեսը կրկին մեկնում է Կուբա` բուժվելու’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ Աշոտյանին. Պատմության դասագիրքը ֆեյսբուքյան հարթակ չէ’