’35 հետաքրքրական փաստեր Facebook-ի մասին’

2250

Սոցիալական ցանցերն այսօր դարձել են մարդու կյանքի բնականոն գործունեության անբաժանելի մասը: Դրանք հանդես են գալիս ոչ միայն հաղորդակցություն ստեղծելու, կապ հաստատելու համար,այլև գովազադային, առևտրային,ինչպես նաև տեղեկատվություն տարածելու նպատակներով: Այս ցանցերի օգտատերերի քանակը ինչպես ամբողջ աշխարհում,այնպես էլ Հայաստանում գերարագ աճում է`թողնելով դրական և բացասական ազդեցություն: Այսօր շատերն արդեն իրենց առօրյան վայրկյան անգամ չեն կարողանում պատկերացնել առանց սոցիալական կայքերի:

Ներկայացնում ենք 35 հետաքրքրական փաստեր ամենամեծ ճանաչում վայելող սոցիալական ցանցերից մեկի` Facebook-ի մասին:

Գլխավոր փաստեր

1. Facebook-ում գրանցված է 1 միլիարդից ավելի մարդ:

2. Օգտատերերի 50%-ից ավելին ամեն օր «մտնում» է կայք:

3. Այս պահին ամենաարագ աճող տարիքային խումբը 35 տարեկանից է սկսվում. ավագ սերունդը միանում է երիտասարդներին:

4. 35 միլիոնից ավելի մարդ թարմացնում է իր ստատուսը («Ի՞նչ եք մտածում»):

5. Յուրաքանչյուր ամիս օգտատերերը ներբեռնում են 2,5 միլիարդ լուսանկար և 14 միլիոն տեսահոլովակ:

6. Facebook-ի պարունակության 3,5 միլիարդ միավորը յուրաքանչյուր շաբաթ (հղումներ, տեսահալովլովակներ, պատմություններ, նշումներ և այլն) կիսվում է («կիսվել» հրահանգի օգնությամբ) օգտատերերի միջև:

7. Յուրաքանչյուր ամիս ստեղծվում է 3,5 միլիոնից ավելի իրադարձություն:

8. Կայքում կան 1,6 միլիոնից ավելի ակտիվ էջեր, և եթե հաշվեք բոլոր երկրպագուներին, ապա կստանանք 5,3 միլիարդ թիվը (մի օգտատերը կարող է հավանել բազմաթիվ էջեր):

Յուրաքանչյուր օգտատեր միջին հաշվով…

9. Ունի 130 բարեկամ և ուղարկում է ընկերանալու 8 հայտ:

Facebook-ի էջում ծախսում է 55 րոպեից ավելի ժամանակ: Ընդհանուր առմամբ` ծախսում է 6 միլիարդ րոպե` յուրաքանչյուր օր: Այն Google կայքից երկու անգամ ավելի է:

11 . «Հավանել» կոճակին օգտատերը սեղմում է ամիսը 9 անգամ:

12. Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուրը Facebook-ի պարունակության տարբեր թեմաների շուրջ գրում է 25 մեկնաբանություն և 25 խմբերի անդամ է:

13.Յուրաքանչյուր ամիս դառնում է 2 էջի երկրպագու:

14. Ամիսը 3 անգամ հրավիրվում է ինչ-որ իրադարձության:

Միջազգային աճ

15. Facebook-ը թարգմանված է աշխարհի 70 լեզուներով:

16 Օգտատերերի 70 %-ը ԱՄՆ-ում չի գտնվում, իսկ Facebook-ը գրասենյակներ ունի հետևյալ քաղաքնեերում` Դուբլին, Լոնդոն, Փարիզ, Տորոնտո, Նյու Յորք, Չիկագո, Ատլանտա, Դալաս և Դեթրոյդ:

17.300 հազարից ավելի օգտատեր օգնել է Facebook-ը թարգմանել տարբեր լեզուներով:

Հետաքրքրական փաստեր

18. Օգտատերերի 70%-ը օգտվում է կայքի այս կամ այն հավելվածից:

19.65 միլիոն մարդ Facebook է «մտնում» բջջային հեռախոսներից: Այս օգտատերերը 50 %-ով ավելի ակտիվ են, քան համակարգչից օգտվողները:

20.ԱՄՆ-ի հոգեբանները ներկայացրել են նոր համախտանիշ` ֆեյսբուքյան կախվածություն (FAD):

21. Մարկ Ցուկենբերգը (Facebook-ի ստեղծողը) ամենաերիտասարդ միլիարդատերն է:

22. 2009 թվականի սեպտեմբերին Մարկ Ցուկենբերգը հայտարարեց, որ Facebook-ն առաջին անգամ դրական ֆինանսական բալանս է գրանցել, այսինքն` վաստակել է ավելի շատ գումար, քան ծախսել է:

23.Ֆլորիդայում դատական էթիկայի Կոնսուլտատիվ կոմիտեն արգելել է այդ նահանգի դատավորներին և փաստաբաններին ընկերանալու հայտ ուղարկել միմյանց:

24. Սիրիան, Չինաստանը, Իրանը արգելել են Facebook-ը:

25.Փենսիլվանիայից 39-ամյա հայրը ձերբակալվել է այն բանի համար, որ իր 13-ամյա աղջկան սեքսի առաջարկ է արել: Իսկ տնօրենին գնդակահարած 17-ամյա Ռոբերտ Բաթլեր-կրտսերը և Օմահա քաղաքի դպրոցներից մեկի փոխտնօրենը հանցագործություն և ինքնասպանություն կատարելուց առաջ իրենց ֆեյսբուքյան էջերում գրություն են թողել:

26.Ամերիկյան խոշոր քոլեջներում կատարված հարցումից պարզվել է, որ ընդունող հանձնաժողովների 10%-ը նայում է Facebook-ի պրոֆիլները` դիմորդներին գնահատելու համար: Ընդունող հանձնաժողովի անդամներն ասում են, որ այն ամենը, ինչ նրանք տեսել են, հիմնականում բացասաբար են անդրադարձել իրենց կարծիքի վրա:

27. «Digital Sky Technologies» ռուսական ներդրումային ընկերությունը 200 մլն դոլարի ներդում է կատարել Facebook-ում՝ կայքի 1,96% բաժնեմասի դիմաց: Անցած տարի «Goldman Sachs» և «DST» բանկերը միասին ներդրել են ևս 500 միլիոն դոլար ցանցի զարգացման համար:

28. Առաջին մարդը, ով ֆինանսավորել է Facebook-ը, PayPal-ի հիմնադիրներից Պիտեր Տիլն է, ով 2004թ. հունիսին այս նախագծում ներդրել է 500 հազար դոլար:

29. 2009 թվականի դեկտեմբերին, երբ Facebook-ում փոխվեցին գաղտնիության կարգավորումները, Ցուկենբերգի մասնավոր լուսանկարը, որտեղ նա առանց վերնաշապիկի էր, փոխվեց: Նոր լուսանկարում, որտեղ նա արջուկի հետ է և փոքր-ինչ գինովցած է երևում, դարձավ հասարակայնության սեփականությունը:

30. «Gaydar» ծրագիրը, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իր անձնական պրոֆիլով կարող էր գերազանցել Facebook-ի օգտատերերին:

31. Կանադայի IBM-ի 20-ամյա աշխատակցուհին ապահովագրական ընկերությանից չի ստացել հիվանդության համար նախատեսված նպաստը, քանի որ ապահովագրական գործակալը աղջկա Facebook-յան էջին տեսել է կենսախինդ լուսանկար` արված այն ժամանակահատվածում, երբ աղջիկը հիվանդ էր: Նա հիվանդ էր ընկճախտով:

32. Ավստրալիայում գործում է դատարանի ծանուցման ֆեյսբուքյան ճանապարհ: Ծանուցումը, որը տեղադրվում է Facebook-ի էջում, համարվում է իրավաբանորեն օրինական:

33. «Usocial» անունով կայքն իր հաճախորդներին և երկրպագուներին վաճառում է Facebook-ում: Նունիսկ Facebook-ի` այդ գործը դադարեցնելու պահանջներին, «Usocial»-ը պատասխանել է, որ ծառայությունն ամբողջությամբ չի կարող դադարեցնել:

34. Օգտատերերից մեկի գրառումը Facebook-ում հանգեցրել է երիկամի նվիրատվության:

35. Facebook-ի հավելվածները ստեղծում են 800 000 հազար մշակողներ:

Նախորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երևան’
Հաջորդ հոդվածը‘Լիսկա. Ավետիք Բուդաղյանը կարող էր խմածությունից մահանալ — «Ազատություն» (տեսանյութ)’