‘Լիսկա. Ավետիք Բուդաղյանը կարող էր խմածությունից մահանալ — «Ազատություն» (տեսանյութ)’

1723

Ավետիք Բուդաղյանը 2013-ի հունիսի 1-ին այնքան խմիչք էր ընդունել, որ կարող էր հենց դրա հետեւանքով էլ մահանալ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ (Լիսկա) Խաչատրյանը:

Խոսելով նախորդ տարի Գորիսում իր տան դիմաց տեղի ունեցած արյունահեղության մասին, որի ժամանակ մարզպետի որդու եւ թիկնապահի արձակած գնդակներից սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր, ԼՂՀ ՊԲ գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը ծանր հրազենային վնասվածքներ ստացավ, Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ կատարվածի պատճառը Բուդաղյանների կուտակած թշնամանքն էր իր նկատմամբ:  

Նախկին մարզպետի խոսքով, Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը այնքան էր խմիչք ընդունել, որ, ըստ որոշ փորձագետների, կարող էր նաեւ դրանից մահանալ: Սուրիկ Խաչատրյանն ասել է նաեւ, որ կատարվածի համար մեղքի զգացում չունի, այս ընթացքում չի հանդիպել եւ «ցանկություն էլ չունի» հանդիպելու Բուդաղյանների հետ:   

Մանրամասները` «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը’35 հետաքրքրական փաստեր Facebook-ի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ում որոշել են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ’