‘3,7%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները’

733

2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 3,7%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 273 մլն խ.մ: Ինչպես նշվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրությունում, նշված ժամանակահատվածում իրացվել է 1 122.2 մլն խ.մ, ինչը 0,5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:  Գազի սպառման ծավալները, նախորդ տարվա համեմատ՝ նվազել են 8,7%-ով՝ բնակչության եւ 14,9 %-ով՝ էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով համապատասխանաբար 361.7 եւ 112.8 մլն խ.մ: Ընթացիկ տարվա ինն ամիսներին գազի սպառման ծավալները, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են 10,8%-ով՝ արդյունաբերության ոլորտի եւ 1.7%-ով՝ այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 200.7 եւ 115.9 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 331.1 մլն խ.մ: 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը կարող է զրկել նրան համաներումից’
Հաջորդ հոդվածը‘Լարված վիճակ Ամիրյան փողոցում. Ֆլեշ Բարսեղը վերսկսել է շինարարությունը (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)’