‘4 երիտասարդ աղջիկներ շմոլ գազի թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց’

951

Հիվանդանոցից, նոյեմբերի 23-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երեւանի Երկաթուղայինների 2-րդ փողոցի թիվ 12 տնից բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Զարինե  Հ.-ին, 18-ամյա Մարիամ Հ.-ին,  18-ամյա Մարինե  Ա.-ին   եւ 18-ամյա Լուսինե Ա.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտարարել են, որ տանը կերակուր պատրաստելու նպատակով վառել են գազօջախը, որից հետո իրենց վատ են զգացել:

Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Պարույր Հայրիկյանից. Լռելն ինքնասպանություն է’