‘4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել’

2224

iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Քոչարի փողոցի վրա գտնվող 4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել: Նույն տեղամասում պարզվել է, որ ցուցակում հայտնվել է 70 հոգի, որոնք Երևանի գրանցում են ստացել ընտրության օրը նշանակելուց հետո և, համաձայն Ընտրական օրենսգրքի, ընտրելու իրավունք չունեն: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել:

Մեկ այլ ահազանգի համաձայն էլ 8/08 ընտրատեղամասում մի քաղաքաղի ներկայացել է արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկով, փորձել է ստանալ ևս մեկն ու կրկնակի քվեարկություն իրականացնել: Կազմվել է արձանագրություն:

Նախորդ հոդվածը‘Ապօրինաբար վստահված անձ գրանցված եւ ակտիվիստին «էժան տղա» անվանող ՀՀԿ-ական թեկնածուն «թանկանոց» տղա է ‘
Հաջորդ հոդվածը‘Իրեն խուժանի նման պահող ՀՀԿ-ական վստահված անձը նախկինում դատապարտված է եղել ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակման համար (տեսանյութ)’