’40 հատ «պոլի փայտ» ԱԽՔ-ի համար. Ինքնապաշտպանական նպատակո՞վ. «ՉԻ»’

4290

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Ազգային անվտանգության խորհուրդը նախատեսել է 2014 թվականի ընթացքում բյուջեի հաշվին ի թիվս այլ պարագաների  ձեռք բերել նաեւ 40 հատ «պոլի փայտ»։

«ՉԻ» — Արթուր Բաղդասարյանին կարելի է հասկանալ։ Ճիշտ է, անվտանգության խորհրդում «ոտից գլուխ» 40 աշխատող չկա, բայց լվանալու բան այդ կառույցում շատ կա, ուստի 40 հատ «պոլի փայտը» կարող է նույնիսկ քչություն անել։

Չնայած՝ չենք կարծում, թե վերոհիշյալ գույքն այդ նպատակով է ձեռք բերվելու։ Անվտանգության խորհուրդն առաջին հերթին պարտավոր է զբաղվել իր անվտանգությամբ, իսկ 2014-ին ներքաղաքական սրացումներ են սպասվում, այնպես որ՝  «պոլի փայտերը» կարող են օգտագործվել ինքնապաշտպանական նպատակով:

Ի դեպ՝ լավ է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Եթե նրա փոխարեն նշանակվեր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, կառավարությունը ստիպված կլիներ գումար հատկացնել ոչ միայն պոլի փայտեր, այլև ցախավելներ ձեռք բերելու համար։ Հասկանալի է՝ ոչ թե մաքրություն իրականացնելու, այլ անհրաժեշտության դեպքում շտապ էվակուացիա ապահովելու նպատակով։ 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի իշխանությունները շարունակում են ջայլամային քաղաքականությունը. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետ են ուզում դառնալ «դեպորտ արված խոպանչիները». «Հրապարակ»’