‘5 տարօրինակ երևույթներ, որոնք, ըստ գիտնականների՝ մարդկանց ավելի ուրախ են դարձնում’

1656

Բարություն անելը, այն քարոզելը, նախընտրած աշխատանքով զբաղվելն ու, օրինակ, սպորտով զբաղվելը միշտ կարող են մարդկանց ավելի ուրախ դարձնել: Բայց ամերիկյան Cracked ամսագիրը հավաքագրել է առաջին հայացքից մի քանի տարօրինակ երևույթներ, որոնք կարող են ձեզ երջանկացնել:

Տխուր ֆիլմեր

Վերջին 10-ամյակի ամենահաջողված բազմաթիվ ֆիլմեր կարելի է դասել «արցունքաբեր» ֆիլմերի շարքին: Օրինակ՝ «Տիտանիկը», «Խիզախ սիրտը» կամ «Շինդլերի ցուցակը»:

Գիտնականները, ում հետաքրքրել է նման ֆիլմերի հաջողությունը, հետազոտություն են անցկացրել մեջ մի քանի հարյուր մարդկանց շրջանում: Կեյրա Նայթլիի մասնակցությամբ հերթական «արցունքաբեր» «Քավություն» ֆիլմից առաջ նրանք հանդիսատեսների շրջանում հարցում են անցկացրել՝ խնդրելով պատմել իրենց կյանքի նպատակի, վախերի և անձնական հարաբերությունների մասին: 120 րոպե հետո ուսումնասիրությունները ցույց են տվել ֆիլմը դիտած անձանց տրամադրության զգալի փոփոխություն: Ըստ գիտնականների՝ դրա գլխավոր պատճառն այն է, որ հանդիսատեսները, համադրելով իրենց կյանքը ֆիլմի հերոսների անհաջողությունների հետ, իրենց «հաղթողի» դերում են զգացել նրանց նկատմամբ:

Միս

Գիտնականները, ուսումնասիրելով 1000 ավստրալացի կանանց սննդակարգը, եկել են այն եզրակացության, որ ուրախ լինելու համար մեծ դեր ունի սննդում մսի առկայությունը: Այն կանայք, ովքեր շաբաթական 4 անգամ ուտում են 100 գրամից ավելի միս, շատ ավելի քիչ դեպրեսիվ են, քան նրանք, ում սննդակարգում այն ավելի քիչ տոկոս է կազմում:

Ընդհարումներ

Որքան էլ  տարօրինակ է՝ բավարարվածություն կարող են պատճառել նաև բախումներն ու ընդհարումները: Ըստ մի քանի ուսումնասիրությունների՝ ընդհարումների ժամանակ ուղեղի ակտիվությունը կարող է նույնքան հաճելի լինել ուղեղի համար, որքան սեքսով զբաղվելը: Գիտնականները ենթադրում են, որ ագրեսիվ վարքագիծը օգնում է արտադրել դոֆամին, որը բարելավում է տրամադրությունը: Այն հաստատելու համար բժիշկները մի քանի փորձ են կատարել մկների վրա:

Ուղևորություն մետրոյով

Ստորգետնյա օդն ու տարատեսակ մարդկանց առկայությունը, հատկապես՝ երեկոյան ժամերին, թվում է, թե միանգամից կարող են մռայլ տրամադրություն ստեղծել: Բայց շվեդ գիտնականները, ինչպես և ֆիլմերի դեպքում, մետրոպոլիտենի վերաբերյալ հետաքրքիր փորձ են անցկացրել: Նրանք մի քանի կամավորների, ովքեր սովորաբար մեքենայով են երթևեկում, առաջարկել են մեկ ամսով հրաժարվել իրենց մեքենայից և օգտվել մետրոյից: Փորձի ավարտին գրեթե բոլոր մասնակիցների մոտ նկատվել է տրամադրության կտրուկ փոփոխություն՝ դեպի լավը: Գլխավոր պատճառը շվեդ գիտնականները համարում են այն, որ ի տարբերություն մեքենայով տեղաշարժի՝ մետրոյում կարելի է կարդալ, ավելի քիչ նյարդայնանալ և պարզապես ավելի հանգիստ մտածել բազմաթիվ խնդիրների մասին:

Մահվան մասին մտքեր

Եվ վերջապես՝ այն, ինչը, շատերի կարծիքով, հենց այն պատճառն է, որի «շնորհիվ» մարդը երբեք չի կարող ուրախ լինել: Որպեսզի հաստատվի կամ հերքվի այս ենթադրությունը, գիտնականները, կամավորների խմբին որևէ առաջադրանք չտալով,  բաժանել են երկու խմբի: Առաջինները պետք է զբոսնեին գերեզմանատան մոտակայքում, իսկ երկրորդ խումբը՝ սովորական զբոսայգում: Նրանց մոտակայքով պարզապես անցել է մի երիտասարդ, ով գցել է իր նոութբուքը: Գերեզմանատան մոտ զբոսնող անձինք երիտասարդին 2 անգամ ավելի են օգնության հասել, քան սովորական զբոսայգում քայլողները: Ըստ գիտնականների՝ մահվան մասին մտքերը մարդկանց ստիպում են ավելի պատասխանատու լինել և ավելի շատ գնահատել իրենց ունեցածը:

Ընդհանրապես՝ մահվան զգացողությունը շատ հաճախ կարող է ստիպել մարդկանց գործել: Դրանում համոզվելու համար արժե սկսել դիտել Breaking Bad-ը:

Նախորդ հոդվածը‘Կիևի և Երևանի՝ Ասոցացման համաձայնագրի չստորագրման տարբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Սամմութ. Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնությունը լավ նորություն է Կովկասի համար’