5 փոխարինումների կանոնը դարձավ մշտական

408

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հաստատել է մշտական ​​կանոնը, որը թույլ է տալիս թիմերին յուրաքանչյուր խաղում հինգ փոխարինում կատարել:

«IFAB-ը ստացել է ողջ ֆուտբոլային հանրության աջակցությունը կանոնների մեջ 5 փոխարինման կետը մշտական ​​դարձնելու համար»,- ասվում է IFAB-ի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Այս կանոնը սկսել էր գործել պանդեմիայի ժամանակ, իսկ այժմ այն հաստատվել է որպես մշտական կանոն։

Նշվում է, որ հինգ փոխարինման համար դեռ կարող է օգտագործվել միայն երեք հնարավորություն: Սա նշանակում է, որ թիմերը եթե եռակի փոխարինում չկատարեն, ապա պետք է նվազագույնը 2 կրկնակի փոխարինումներ կատարեն, որպեսզի հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս գան բոլոր հինգ խաղացողները։

Նախորդ հոդվածըՀայաստան — Շոտլանդիա հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըՄարոկկացի զինծառայողը ուկրաինական քաղաքացիություն ունի