’52 տարի առաջ Բեռլինում կառուցվեց քաղաքը երկու մասի բաժանող տխրահռչակ պատը’

850

Գերմանիայում այսօր հուշ-միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Բեռլինյան պատի կառուցման 52-ամյակին:

Բեռլինի պատը «սառը պատերազմի» խորհրդանիշերից մեկն է: Այն կառուցվել է 1961 թ. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Վալտեր Ուլբրիխտի նախաձեռնությամբ, որն այդպիսով փորձում էր կասեցնել բանվորական ուժի  և երիտասարդ մասնագետների զանգվածային հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա: Մինչև պատը կառուցելը Բեռլինի արևելյան և արևմտյան հատվածների միջև ճանապարհը բաց էր: Ըստ որոշ տվյալների՝ մինչև 1961 թ. այն հատել են մոտավորապես 1,6 միլիոն արևելյան գերմանացիներ:

Փշալարերի առաջին պատնեշը Բեռլինը երկու մասի է բաժանել ուղիղ 52 տարի առաջ՝ օգոստոսի 13-ին: Պատի գոյության ողջ ընթացքում Արևմտյան Բեռլին անցնելու փորձ կատարելիս զոհվել է առնվազն 136 մարդ, ավելի քան 5 հազար հոգու հաջողվել է անցնել պատը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականի ժամանումն Ալբանիա. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ Բաքվում. ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Սերգեյ անունը հնչեցրել են Սիքտիր. Տեսանյութ’