55-ամյա ճապոնացին խաղադաշտ է դուրս եկել նոր ակումբի կազմում

341

Ճապոնացի հարձակվող, 55 ամյա Կազույոշի Միուրան իր նորամուտը նշեց «Սուզուկա Փոինթ Գիտտերս» ակումբի կազմում: Նա թիմի մեկնարկային կազմում է եղել Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնի 1-ին տուրի՝ «Ռայնմիր Աոմորիի» դեմ խաղում և խաղադաշտում անցկացրել է 65 րոպե։ Նա «Յոկոհամայից» է վարձավճարով տեղափոխվել «Սուզուկա» ակումբ։ Նրա ավագ եղբայրը՝ Յասուտոշի Միուրան, մարզում է այդ ակումբը։

Ֆուտբոլիստն անցկացնում է իր կարիերայի 37-րդ մրցաշրջանը․ նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1986 թվականին՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Սանթոսի» հետ։ Միուրան Ճապոնիայի ամենատարեց խաղացողն է և գոլի ամենատարեց հեղինակը։

Միուրան առաջին ճապոնացի լեգեոներն է իտալական ֆուտբոլում. նա 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա նորամուտը նշել է «Սամպդորիայի» դեմ դերբիում, իսկ իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում։

Նրան անվանում են «Թագավոր Կաձու»: 1993 թվականին «Թագավոր Կաձուն» ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ը նա համարվում էր աշխարհի ամենատարեց խաղացող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, նրա ռեկորդը գերազանցեց 54-ամյա մոնղոլ Հանդսուրեն Օյունբիլեգը։ Սեպտեմբերի 21-ին սուրինամցի Ռոննի Բրունսվեյկը 60 տարեկան հասակում ևս պաշտոնական հանդիպում անցկացրեց։

Նախորդ հոդվածըԱՄՆ հետախուզության տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 հազար ռուսաստանցի զինվորական
Հաջորդ հոդվածըԶելենսկին Գերմանիային կոչ է արել առաջնորդի դեր ստանձնել Ռուսաստանին դիմակայելու հարցում