ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 հազար ռուսաստանցի զինվորական

352

Նման տվյալներ է ներկայացրել New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին։ Պարբերականն ընդգծում է, որ դա պահպանողական գնահատական է՝ հիմնված հետախուզության սեփական տվյալների, արբանյակային լուսանկարների և ԶԼՄ-ներում հրապարակումների վրա։

Եթե այս տվյալները ճիշտ են, ինչի հաստատումն ստանալը պատերազմի պայմաններում անհնար է, ապա դա ավելի շատ է, քան ԱՄՆ-ի կորուստներն Իրաքում և Աֆղանստանում 20 տարվա ընթացքում։ Եվ ավելի շատ է, քան 1994 և 1996 թթ․ չեչենական պատերազմում զոհերի թիվը․ այն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 հազար զոհվածների մասին («Զինվորի մայրերի միություն» կազմակերպությունը նշում է 14 հազար թիվը)։

Պաշտոնապես՝ Ռուսաստանը միայն մեկ անգամ՝ մարտի 2-ին է հաղորդել, որ պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել է 498 զինվոր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր նշել է, որ ռուսաստանյան զորքերի ներխուժման սկզբից զոհվել է մոտավորապես 1300 ուկրաինացի զինվորական։ Ռուսաստանի ՊՆ-ի կարծիքով՝ այդ թիվը գրեթե տասն անգամ ավելի մեծ է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը55-ամյա ճապոնացին խաղադաշտ է դուրս եկել նոր ակումբի կազմում