‘7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալվել է’

1449

Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։

 ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազել»-ի մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաև 14 տարեկան երեխա։

 Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։

 Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։

 «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաև տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘ԳԱԶելի 7 ուղևոր զոհվել է Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Շիրակում ավտովթարի հետևանքով վիրավորվածների անունները’