‘7/05-ում լույսերը գնացել են (լրացվում է)’

5566

Թիվ 7/05 տեղամասում 1814 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 807 ընտրող: Տեղամասում հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները մեկ-մեկ հանելու փոխարեն սկսել է խրձով հանել՝ հիմնավորելով, թե իբր իրեն անհարմար է ամեն անգամ կռանալ և վերցնել, սակայն iLur.am-ի թղթակիցն առարկել է, ինչից հետո քվեատուփից քվեաթերթիկները հանվել են մեկ-մեկ:

Ներկայացնում ենք տեղամասի նախնական արդյունքները՝ ՀՀԿ՝ 117, «Բարև Երևան»՝ 37, ԲՀԿ՝ 32, ՀԱԿ՝ 21, ՀԴՅ՝ 16, ՕԵԿ՝ 16, «Առաքելություն»՝ 3:

iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ 7/05 և 7/35 ընտրատեղամասերում լույսները գնացել են ու այժմ հանձնաժողովի անդամները հեռախոսների լույսերի միջոցով են շարունակում աշխատանքը:

Մեր թղթակիցը հայտնում է, որ հարակից բոլոր շենքերում լույս կա: Նա առաջարկել է հանձնաժողովի անդամներին դիմել ԸԸՀ, սակայն նրանք չեն շտապում, փորձում են կապվել «էլեկտրոացանցի» հետ: iLur.am-ի թղթակիցը կատարվողի մասին տեղյակ է պահել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Մուկուչյանը հայտնել է iLur.am-ի թղթակցին, որ երկու տեղամասերի լույսի անջատման պատճառը իրականում վթարն է, նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահներին հրահանգվել է պատշաճ կերպով շարունակել հաշվարկի: Մուկուչյանի խոսքով՝ որևէ խախտում անհետևանք չի մնա:

Մեր թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ էլեկտրաէներգիան վերականգնվել է:

Նախորդ հոդվածը‘Ավան. 1/15-ում հանձնաժողովի նախագահը Մաքսայինի աշխատող է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. Ավագանու ընտրությունները ռեժիմի հերթական հանցագործությունն էր Հայաստանի ժողովրդի դեմ’