’70 մլն դոլար հարկատուների հաշվին (լուսանկարներ). Մամուլ’

922

«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Բուն բացման արարողությունը տեղի է ունեցել, գրեթե ընդհատակյա ռեժիմում: Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, և ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով և հատուկ ընտրված ԶԼՄ-ներ: Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ` ինչու այդքան անշուք և կիսագաղտնի: Խնդիրն այն է, որ այդ «կենտրոնը» վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է: Կենտրոնական բանկը, պարզապես, չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար: Ընդ որում, գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում` 2009 թվականին: Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երևանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող հսկայական կոթողը` ԱԳՆ-ի շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով: ԿԲ-ն չի ուզում նաև «ռասկրուտկա անել», թե ի վերջո, ում էր պետք և ինչ նպատակով է 3 հեկտար տարածքի վրա կառուցվել այդ կենտրոնը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ընդամենը բուժվում էր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «աշխատում» է նոր «տեխնոլոգիաներով». Մամուլ’