‘Ընդամենը բուժվում էր. Մամուլ’

835

Աշնանից սկսած` ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի տեղ չէր երևում, հեռախոսազանգերին չէր պատասխանում, լուրեր կային, թե մեկնել է Ռուսաստան, սակայն հայտնի չէր, թե ինչու: Ոմանք էլ մտածում էին` նախագահական ընտրությունների շեմին մոսկովյան «հետաքրքիր» կառույցների գրադարաններում հատուկ թույլտվությամբ արխիվներ ուսումնասիրող պատմաբան Դալլաքյանը որոշակի առաքելությամբ է գտնվում այնտեղ: Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը` Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է: Պարզվում է` ընդամենը առողջական խնդիրներով է Մոսկվայում եղել: «Բուժվում էի,- տեղեկացրեց Վ. Դալլաքյանը,- մեկնել եմ նոյեմբերին, վերադարձել մի քանի օր առաջ: Արդեն լավ եմ»,- մեջբերում է Դալլաքյանի խոսքերը «Հրապարակ» թերթը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ինչու՞ են ասպարեզում գտնվող գործիչները ձգտում իրենց վերագրել 90-ականների իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը’70 մլն դոլար հարկատուների հաշվին (լուսանկարներ). Մամուլ’