‘700 տոննա ոսկեքարով բեռնված նավն անհետացել է ծովում’

726

Օխոտյան ծովում անհետացել է ավելի քան 700 տոննա ոսկի պարունակող հանքաքարով բեռնված  «Ամուրսկայա» շոգենավը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Կիրակի օրը հերթապահ ծառայությունը վթարային ահազանգ է ստացել նավից, այնուհետև, որոշ ժամանակ անց, «Ամուրսկայա»-ի հետ կապն ընդհատվել է: Ներկայումս շոգենավի և նրա ութ հոգանոց անձնակազմի ճակատագիրն անհայտ է: Եղանակային ծանր պայմանները բարդացնում են փրկարարական աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Չի կարելի մեղանչել իրողությունների ու փաստերի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դիմավորում է «Սենդի» փոթորկին. Փակ են բորսաները, չի աշխատում տրանսպորտը, հետաձգվել են չվերթները’