Ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5 աստիճանով

785

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 15-16-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  38.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      12.30C (1961 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝               25.00C

Նախորդ հոդվածըԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին
Հաջորդ հոդվածըLufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա