‘800 «զոհ» գազանանոցում. Մամուլ’

951

«Հայկական ժամանակը» «800 «զոհ» գազանանոցում» վերնագրված հոդվածում անդրադարձ է կատարում Երևանի Կենդանաբանական այգում տիրող վիճակին: Թերթը գրում է, որ երկու տարի էլ չկա, ինչ Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն, և այդ կարճ ժամանակամիջոցում այգին պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Երեկ հայտնի դարձան հերթական սենսացիոն տեղեկությունները: Ըստ այդմ, օրեր առաջ այգու կենդանիներից սատկել են մեկական առյուծ, մուֆլոն, պոնի, ճագարներ, և դա` սովի պատճառով: Ավելի ուշ, Կենդանաբանական այգու աշխատակիցների անունից տարածվեց բաց նամակ` ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Այգին թևակոխել է զարգացման նոր փուլ, ամայացվում են տարածքներ` հետագայում օտարելու նպատակով, կենդանիներին սովի են մատնել` սատկացնելու նպատակով: (…) Աշխարհում, առավել ևս Երևանի կենդանաբանական այգում, չլսված երեւույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: (…) Գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը երեկ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Կենդանաբանական այգում կենդանիները սոված չեն, նրանք ստանում են այնքան սնունդ ու այն պարբերականությամբ, որը նախատեսված է սննդակարգով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այսպիսին են. 2011-ին Կենդանաբանական այգին ունեցել է 2200 գլուխ կենդանի: 2010-ին՝ 2807-ը: 2011 և 2012 թվականների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ մեկ տարվա ընթացքում այգու բնակիչների թիվը նվազել է 800-ով:

Նախորդ հոդվածը‘Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կառլսենը անկասելի է’