Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ միակ բանաձևը, որի համաձայն պետք է իրականացնել գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ, «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևն է։
«Մենք պետք է միավորվենք գերիներին ազատելու միակ իրական մոդելի շուրջ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»»,- ասել է նա՝ երեքշաբթի տեսակապով միանալով Քսանի խմբի գագաթնաժողովի մասնակիցների հետ։
Ըստ Զելենսկու՝ այդ բանաձևի մեջ պետք է ընդգրկվեն նաև խաղաղ բնակիչներն ու երեխաները, որոնք մեկնել են Ռուսաստանի տարածք, և որոնց Կիևն անվանում է «բնակափոխ անձինք»։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակությունը կատարվում է նախապես համաձայնեցված ցուցակներով։
Փոխանցում է tass.ru-ն։