Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ չի ծրագրել Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցելու բանակցությունների ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
«Հանդիպում ծրագրված չէ»,- ասել է նա՝ ի պատասխան մամուլի ասուլիսում տրված հարցին։
Ընդ որում, Միշելը նշել է Ռուսաստանի դերը G20-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ, նախևառաջ, ծրագրում է բանավիճել G7-ի գործընկերների հետ։
G20-ի գագաթնաժողովը տեղի է ունենում Բալիում, նոյեմբերի 15-16-ին։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը, ինչպես և ակնկալվում էր, Ուկրաինան է։
Փոխանցում է tass.ru-ն։