Պեսկովը տեղեկություն չունի Լեհաստանում միջադեպի մասին

298

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին ասել է, որ տեղեկություն չունի Լեհաստանի միջադեպի վերաբերյալ։

«Ցավոք՝ ես դրա մասին տեղեկություն չունեմ»,- նրա խոսքն է մեջբերել հեռուստաալիքը։

CNN-ը Լեհաստանի դեպքերի վերաբերյալ Պեսկովի որևէ այլ խոսք չի մեջբերում։

Լեհական ZET ռադիոն տեղեկացրել է, որ երեքշաբթի երկու հրթիռ է ընկել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանամերձ բնակավայրում, զոհվել է երկու մարդ։

Լեհաստանի կառավարությունն արդեն արտակարգ նիստ է անցկացրել այդ միջադեպի կապակցությամբ, իսկ Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն միջադեպն անվանել է «հրթիռի պայթյուն» և պետական դատախազին հանձնարարել է անձնական վերահսկողության տակ վերցնել հետաքննությունն այդ գործով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ․ «Ռուսաստանյան հրթիռ»–ի մասին հայտարարությունը սադրանք է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ