‘
Հայտնի ռուս դերասան Անդրեյ Պանինի դին՝ գլխի շրջանում վնասվածքով, հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող նրա բնակարանում, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Դեպքի վայրում աշխատող հետաքնչական խումբը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները: Դերասանի դին հայտնաբերել է նրա ծանոթներից մեկը, որը 4 օր շարունակ չի կարողացել կապվել Պանինի հետ:
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրեյ Պանինը 50 տարեկան էր: Նա Մոսկվայի՝ Չեխովի անվան МХАТ թատրոնի դերասաններից էր: Պանինը հայտնի է դարձել «Բրիգադա» և «Կամենսկայա» հեռուստասելիալներում, ինչպես նաև «Մայրիկ» և «Մայրիկ, մի տրտնջա» ֆիլմերում իր կատարած դերերի շնորհիվ:
‘