Մեծ Բրիտանիայում ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել․ 2021 թ․ հունիսից մինչև 2022-ի հունիսը ժամանածների ու հեռացածների տարբերությունը կազմում է 504 հազար մարդ։
Ժամանողների մեկ երրորդը Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկիրը պատերազմի պատճառով։
Այսպիսին է բրիտանական Ազգային վիճակագրական բյուրոյի գնահատականը, որը, ինչպես խոստովանել են այդ գերատեսչությունում, կարող է ստույգ չլինել։
Ազգային վիճակագրության բյուրոն նշում է, որ 2021 թ․ երկրոդ կեսին և 2022-ի առաջին կեսին ներգաղթի վրա խիստ ազդել է, նախ, համավարակային սահմանափակումների չեղարկումը և, հետևաբար, համավարակի պատճառով հետաձգված այցերի առատությունը, և հետո՝ փախստականների հոսքը Ուկրաինայից, Հոնկոնգից և Աֆղանստանից։
Փոխանցում է BBC-ն։