Հեթ-տրիկի հեղինակ Ռամուշը՝ Պորտուգալիա — Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող

240

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա — Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Ազգային թիմի մեկնարկային կազմում հանդես եկած եւ 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինած Ռամուշը դարձել է հեթ-տրիկի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պորտուգալիան հաղթել է 6:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կխաղա Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս էր թողել Իսպանիային։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Քառորդ եզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը
Հաջորդ հոդվածըՌամուշը 1962-ից հետո ԱԱ-ներում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է