‘Դասադուլավորներն այսօր նստացույց կանեն ԵՊՀ-ում’

1300

Դասադուլավոր ուսանողներն այսօր, ժամը 10:00-ին,  բողոքի երթով շարժվելու են Սահմանադրական դատարան, որից հետո կգնան ԵՊՀ ՝ մինչև ժամը 15:00-ը նստացույց անելու նպատակով: Այդ մասին iLur.am-ին հաղորդեց կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ դասադուլը մեկնարկել է փետրվարի 25-ից: Ուսանողները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը’