‘
Դոնեցկի «Շախտյորը» պատրաստ է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին պայմանագիր առաջարկել, եթե մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հեռանա:
Հաղորդվում է, որ «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովը իտալացի մասնագետին պատրաստ է 4-ամյա պայմանագիր առաջարկել` տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: «Միլանում» Ալեգրին վաստակում է տարեկան 2,5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրերից մեկն է Իտալիայում: Սակայն թիմի ղեկավարությունը չի կարող նրան նոր` ավելի բարձր աշխատավարձ առաջարկել պայմանագիրը երկարաձգելու դեպքում:
Ալեգրիին ցանկանում է ձեռք բերել նաեւ «Ռոման»: Նշենք, որ Ալեգրիի պայմանագիրը «Միլանի» հետ գործում է մինչեւ 2014 թվականի հունիսը, հաղորդում է Football Italia-ն:
‘