Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց ամերիկացի Ջեյք Դրեյփերին՝ 6:4, 6:2։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:0, 6:3 հշվով հաղթել է սերբ Միոմիր Կեցմանովիչին։
Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։