Ու մի խելոք սա կանվանի պարտության քարոզ. Սերգո Տոնոյան

1145

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Այնուամենայնիվ, ժամանակին Փաշինյանը հանճարեղ մի գործ արեց։ «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու» քարոզչությունը հասավ իր նպատակին։ Ուզում եմ ասել՝

-հերթական անգամ մթագնելով հանրային գիտակցությունը, բայց գեղարվեստական խոսքերի ժամանակը չի։ Մի քիչ հետո..

«Ոչմիթիզական հայդատականությունից» սկսած` ոչ մի գիտակցություն էլ չի եղել։ Եւ հենց այս հենքի վրա Նիկոլը (իբր՝ շուստրիաբար) կառուցեց «չե՛նք պարտվելու» թեզը, հատուկ եւ հստակ շեշտելով՝ «ինչ էլ լինի»։

Եւ սա ինչո՞վ է տարբերվում «ոչ մի թիզ հողից». ոչնչո՛վ։ Նույն անիրատեսությունը, նույն միֆական, պատրանքներով մտածողությունը եւ ճշգրտությամբ նույն անպատասխանատվությունը։ Նկատենք՝ կոլեկտիվ անպատասխանատվությամբ։

Պարտությունը պարտության ետեւից ուղիղ 25 տարի է հաջորդաբար գալիս է, մենք՝ «համաշխարհային ազգը», «ոչ մի թիզ հողից» «մեզ պարտված չենք զգում»։ Աշխարհը մի քսանհինգ անգամ գլխիվայր շուռ է եկել, 25 տարում մեզ ոչինչ չի սթափեցնում։ Որովհետեւ Վազգեն Մանուկյանից մինչեւ Ավետիք Չալաբյան ինչ-որ վաղվա Հայաստանի հզորանալու ձեւեր են քարոզում, իսկ 21-ի մայիսից 22-ի սեպտեմբեր` զոհերից՝ բլոկադա, մենք՝ անկոտրում հայրենասերներս, հազարամյա բազմաչարչարներս, առաջին քրիստոնյաներս, հավատում ենք, որ չենք պարտվել։ Ավելին՝ չենք էլ պարտվելու։

Ու մի խելոք սա կանվանի պարտության քարոզ։ Հենց հարց տաս, կասի՝

-սպասի, հեսա Ռուսաստանը կպարտվի,

— Ուկրաինան կհաղթի, Արեւմուտքը սենց, Արեւելքն էլ նենց,

— տիեզերքում մեր առաջին արբանյակը` հեսա-հեսա, բան չմնաց,

-չինական ավտոբուսներն են հասնում քաղաք, Ավինյանի արեւ,

— Վովա Վարդանովը, Ազգ-բանակը, Բեւեռը, թալանը, ետբերածը ու հետտվածը։

Ամեն ինչ կասեն, վերջում էլ՝ դավաճանի մի պիտակ կճպցնեն, ու հայդե «օտ սյուդա», մենակ թե… որովհետեւ, ըստ էության, սկզբում «ասցի»՝ մենք մեզ պարտված չենք զգալու… Հայաստանն, առանց իմանալու, այսօր նշեց իր պարտության 25-ամյակը։ Ողբերգականը դա չէ, սրա մասին քչերն են խոսում, աղետն այն է, որ շարունակության մասին Թումանյան-Չարենցով են ավետում՝

Եղերական ու անբասիր…»։

Նախորդ հոդվածըԱրցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է
Հաջորդ հոդվածըԳիտեմ, որ ճիշտ էի. Տիգրան Պասկեւիչյան