‘
Տեղեկություն է շրջանառվում, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ մարտի 13-ի Գյումրիում նախատեսված համերգը հետաձգվել է: iLur.am-ի հետ զրույցում երգչուհին չմեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված համերգի հետաձգումը՝ ասելով, որ իրեն հարմար չէ:
Նկատենք, որ գյումրեցիները նախապես հայտարարել էին, որ Գյումրիում Շուշան Պետրոսյանին դիմավորելու են բողոքի ակցիայով:
‘