Իբրահիմովիչը հնարավոր է այս ամառ ավարտի կարիերան

185

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերականգնվում է խաչաձև կապանների վիրահատությունից հետո, կարող է ավարտել իր խաղային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

2022 թվականի մայիսին Իբրահիմովիչը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում։

Սպասվում է, որ 41-ամյա շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի «Միլանի»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ հանդիպումները։

Հավանականություն կա, որ այս ամառ Իբրահիմովիչը կկախի խաղակոշիկները մեխից, բայց կմնա «Միլանում»՝ որպես ակումբի դեսպան:

Նախորդ հոդվածը«Ռեալը» հաղթեց Բենզեմայի եւ Կրոսի գոլերի շնորհիվ՝ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըAO. Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)