Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

381

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեl 1 Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նա ասել է, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։

«Հրդեհը բռնկվել է հին հյուրատանը, որը պետք է վերանորոգվեր, սակայն տեղի ունեցավ այս ողբերգական իրադարձությունը։ Հյուրատանը բնակվում էր 7 հոգի, որից 2-ը զոհվել են, 2-ը ծխահարման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է Գոչունյանը՝ հավելելով, որ դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։

Գոչունյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար են տևել, հրդեհըհաջողվել է մարել հունվարի 24-ին` ժամը 2։00-ի սահմաններում։

«Փառք Աստծո, բուն եկեղեցին պահպանվել է, հրդեհը չի հասել սրբավայր»,- եզրափակել է Գոչունյանը։

Գոչունյանը նաև հայտնել է «Արմենպրես»-ին, որ հրդեհի հետևանքով զոհված անձինք Հայ կաթողիկե հանրության անդամներ Ժոզեֆին Էքմեքչին և Ֆեհիմ Աթսուփն են:

Նախորդ հոդվածըՌոնալդ Կումանը գլխավորեց Նիդեռլանդների հավաքականը
Հաջորդ հոդվածըՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը