Մադրիդի «Ռեալը» կարող է հրավիրել իր նախկին խաղացող Խաբի Ալոնսոյին այն բանից հետո, երբ ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչալոտին կհեռանա ակումբից, հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի, հավանական է, որ Ալոնսոն կվերադառնա ակումբ, քանի որ նա լավ գիտի ակումբը, նրա կառուցվածքը, փիլիսոփայությունը և պահանջները: Այնուամենայնիվ, ճշգրիտ ամսաթիվը, թե երբ դա կարող է պատահել, դեռևս հայտնի չէ:
Այս պահին 41-ամյա իսպանացին գլխավորում է «Բայերը»: Նրա գլխավորությամբ գերմանական ակումբը զբաղեցնում է իններորդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ վաստակելով 21 միավոր 30 խաղում: