Բելգիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան առաջիկայում կհայտնի երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը։
Կազմակերպությունը քննարկում է երեք մարզիչ թեկնածություն․ գերմանացի Յոահիմ Լյով, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինո եւ պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշ, հաղորդում է Het Niewsblad-ը։ Երեքն էլ հիմա չունեն մարզչական աշխատանք։
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է աշխարհի առաջնությունից հետո։ Նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսն այս ամիս նշանակվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Ֆերնանդու Սանտուշին, որն էլ գլխավորել է Լեհաստանի հավաքականը։