Տոկիոն կարգելի ռադիոակտիվ և մի շարք այլ նյութերի արտահանումը ՌԴ

274

Ճապոնիայի կառավարությունը, Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, արգելում է ռադիոակտիվ նյութերի, պատվաստանյութերի և բժշկական պարագաների, ինչպես նաև ռոբոտների արտահանումը Ռուսաստան։

Այդ մասին ասվում է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության՝ ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

Արգելքի տակ են ընկնում նաև ատոմային օբյեկտների, նավթի և բնական գազի հետախուզության համար սարքավորումները, բժշկական պարագաները, զանազան քիմիական նյութեր, այդ թվում՝ արցունքաբեր գազը, մատնահետքերը վերցնելու համար նախատեսված փոշին։ Ցուցակում են ընդգրկվել նաև պայթուիկներ հայտնաբերող սարքերը, դյուրակիր գեներատորները, լազերային զոդման սարքերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը նախատել է ռուսաստանցիներին վիրավորած ուկրաինացի լրագրողուհուն
Հաջորդ հոդվածըԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու