Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ընդգրկվել իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներին։
«Միլանը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Միլանում։
Իտալական մամուլը գրել էր, որ Իբրահիմովիչը վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո եւ պատրաստ կլինի «Տոտենհեմի» դեմ խաղերին։
Իբրահիմովիչն անցած տարվա մայիսին էր ենթարկվել ծնկահոդի վիրահատության։
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։