Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը Կալիֆոռնիայում հաջող է մեկնարկել գոլֆի PGA Tour-ի մրցաշարում։ Սիրողական գոլֆիստների մրցաշարում Գարեթ Բեյլը 156 մասնակիցների մեջ 18-րդ տեղում է առաջին մրցումային օրից հետո։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։
Գարեթ Բեյլը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հունվարի 9-ին։ Նրա վերջին ակումբն ամերիկյան «Լոս Անջելեսն» էր։ Նա հանդես է եկել նաեւ անգլիական «Սաութհեմփթոնում» ու «Տոտենհեմում», իսպանական «Ռեալ Մադրիդում»։
PGA Tour-ի բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 427 միլիոն դոլար է։ 2022թ․ սեպտեմբերից մինչեւ 2023թ․ օգոստոս PGA Tour-ի օրացույցում ընդգրկված է 50 մրցաշար։