Արևմուտքը խարխլում է իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ՆԱՏՕ դաշինքի Արևելյան թևում կոալիցիոն ուժերի թվակազմը մեծացել է 2,5 անգամ՝ մինչև 33 հազար մարդ, հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունը, ցավոք, բնութագրվում է բարդ և լարված։ Ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքների և մարտահրավերների հիմնական աղբյուրը արևմտյան վերնախավի մի մասի ապակառուցողական գործունեությունն է՝ կազմակերպության շուրջ և նրա անդամ պետություններից մի քանիսի ներսում իրավիճակը խարխլելու նպատակով»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Սիդորովը նշել է, որ ՆԱՏՕ-ի զորակազմը մեծացել է Արևելյան Եվրոպայում։ Ըստ նրա՝ անցյալ տարվա փետրվարից մայրցամաքի այդ հատվածում կոալիցիոն ուժերի թիվն աճել է 2,5 անգամ՝ 13 հազարից հասնելով 33 հազարի, որից 15 հազարը ամերիկացի զինվորներ են։
Փոխանցում է ria.ru-ն։