Թուրքիայի իշխող կուսակցություն․ ընտրությունների հետաձգումը չի քննարկվում

252

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայումս  չի քննարկում երկրում համապետական ընտրությունների հետաձգման հարցը, նա զբաղված է երկրաշարժի հետևանքները վերացնելով, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։

«Հիմա մենք զբաղված ենք կյանքեր փրկելով։ Մինչև հիմա մենք ոչինչ չենք ասել ընտրությունների կապակցությամբ, նույնիսկ չենք ակնարկել։ Ամոթ կլինի դրա մասին խոսել։ Մենք բոլորս երկրաշարժի գոտում ենք։ Աղետի ամենաթեժ պահին խոսել ընտրությունների մասին՝ անհեթեթություն է, դա վիրավորանք է մեր զոհերի հիշատակի հանդեպ։ Նրանք, ովքեր խոսում են դրա մասին, փորձում են շփոթեցնել մարդկանց»,- Յավուզի խոսքն է մեջբերել Hurriyet թերթը։

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ համապետական ընտրությունները (միաժամանակ՝ նախագահական և խորհրդարանական) Թուրքիայում նշանակված են մայիսի 14-ին։ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ կառավարությունն այդ ամսաթիվը կառաջարկի խորհրդարանին, մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները՝ դրանք բավարար են խորհրդարանը լուծարելու և հրամանագրից 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։

Էրդողանը կլինի «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը դեռ թեկնածուի մասին հայտարարություն չի արել։

 Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առինչը կոչ է արել հետաձգել ընտրությունները, քանի որ աղետաբեր երկրաշարժի ֆոնին երկիրը «պետք է ազատվի նախընտրական ցնցումից» ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խարխլել իրավիճակը կազմակերպության շուրջ
Հաջորդ հոդվածըԻ պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանի արձագանքի