‘
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Accent Signage Systems ընկերության աշխատակիցներից մեկը օրը ցերեկով կրակահերթ է արձակել իր գործընկերների ուղղությամբ և սպանել առնվազն հինգ հոգու, հայտնում է «Ասոշեյթիդ Պրես» գործակալությունը:
Ոստիկանության վարկածով՝ այն բանից հետո, երբ 36-ամյա տղամարդուն ազատել են աշխատանքից, նա գնդակահարել է իր բաժնի աշխատակիցներին, այնուհետև ինքնասպանություն գործել:
Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems- ի շենքում, հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին:
‘