Միջազգային հանրությանը չի հաջողվում կատարել իր երկու կարևորագույն խնդիրները՝ կանխել հակամարտությունները և զարգացնել համագործակցությունը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ դիմելով «Մեծ քսանյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասնակիցներին, հաղորդել է AP-ն։
«Անցած երկու տարիների փորձը՝ իրենց ֆինանսական ճգնաժամերով, համավարակով, ահաբեկությամբ և պատերազմներով, հստակ ցույց է տալիս, որ աշխարհի ղեկավարները չեն կարողացել գլուխ հանել այդ երկու խնդիրների հարցում»,- ասել է Մոդին։
Միջազգային խնդիրների հարցում բազմակողմանի մոտեցումը ճգնաժամ է ապրում, նշել է Հնդկաստանի վարչապետը և գագաթնաժողովի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարներին կոչ է արել թույլ չտալ, որ լարվածությունը խանգարի համաձայնության գալ պարենային և էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխությունների և վարկային ճգնաժամի կարգավորման ոլորտներում։
«Այսօր ամենալուրջ խնդիրներն են՝ կլիմայական փոփոխությունները, ահաբեկությունը, համավարակը, և դրանք կարելի է լուծել՝ չպայքարելով միմյանց դեմ, այլ գործելով միասնաբար»,- նշել է Մոդին։
Փոխանցում է Interfax-ը։