Աֆղանստան․ Թալիբների օրոք բռնությունը կանանց նկատմամբ սրում է հումանիտար ճգնաժամը

174

Մարտի 8-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ թալիբների կառավարման օրոք Աֆղանստանը դարձել է ամենառեպրեսիվ երկիրը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Իշխանությունները, ըստ էության, միլիոնավոր աֆղանացի կանանց ու աղջիկների փակել են տանը՝ արգելելով նրանց կրթություն ստանալ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում։

«Չափազանց տխուր է՝ տեսնել, թե ինչպես են նրանք մեթոդաբար, կանխամտածված կերպով և պարբերականորեն հանրային կյանքից դուրս մղում աֆղանացի աղջիկներին և կանանց»,- ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոզա Օտունբաևան Կանանց միջազգաին օրվա կապակցությամբ հայտարարության մեջ։

Օտունբաևայի խոսքով՝ կանանց նկատմամբ ճնշումները հսկայական վնաս են, որն ազգը պատճառում է ինքն իրեն։ Ընդ որում, Աֆղանստանն այժմ մարդասիրական և տնտեսական ճգնաժամեր է ապրում, և աշխատող ձեռքի կեսից գիտակցաբար հրաժարվելը միայն ավելի է բարդացնում իրավիճակը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵԱ. 3 հայ շախմատիստներ առաջատարներից հետ են մնում 1 միավորով
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՊՆ