Թուրքիան կարող է հաստատել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մինչև դաշինքի հուլիսյան գագաթնաժողովը

320

Թուրքիան մինչև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը  կարող է հավանություն տալ դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ գործի ընթացքը կախված կլինի Ստոկհոլմից։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ երկրի խորհրդարանը սկսել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու գործընթացի վավերացումը։ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ Էրդողանի ստորագրած արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը։

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թ․ մայիսի 17-ին դիմել են Հյուսիսատլանտյան դաշինք ընդունվելու համար, այն մինչ օրս հայտը չեն վավերացրել 30 երկրներից ընդամենը երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան։ Բուդապեշտը և Անկարան առայժմ հայտարարել էին, որ պատրաստ են վավերացնել Ֆինլանդիայի, բայց ոչ Շվեդիայի հայտը։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպերցյանը մեկնաբանել է «Միլանի» կողմից հետաքրքրության մասին լուրերը
Հաջորդ հոդվածըՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ