Հոնկոնգում մի քանի ավտոբուսների և ավտոմեքնենաերի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածների թիվն անցնում է 100-ից։
Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է TVB հեռուտաալիքը։
Վթարը տեղի է ունեցել «Ցզյունաո» մայրուղու հատվածներից մեկում։ Իրար են բախվել հինգ ավտոմեքենա և չորս ավտոբուս։ Ավտոբուսներից մեկում եղել են ուսումնական հաստատություն մեկնող ուսանողներ։
Ճանապարհային պատահարի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, վթարի պատճառների մասին դեռ չի հաղորդվել։
Փոխանցում է tass.ru-ն։