Պերուում դատարանը որոշում է կայացրել մերժել գլխավոր դատախազության պահանջը՝ երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կնոջը կալանավորելու վերաբերյալ։
Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Պերուի գերագույն դատարանը։
«Դատավոր Ռաուլ Խուստինիանոն անընդունելի է հայտարարել գլխավոր դատախազության հայցը՝ Լիլիա Պարեդեսին և նրա եղբայրներ Դավիդին ու Ուոլթերին նախազգուշական կալանքի վերցնելու վերաբերյալ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցության կասկածանքով»,- ասվում է Twitter-ում դատական ատյանի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Երկրի իշխանությունները պահանջել են 36 ամսով նախնական կալանքի տակ վերցնել Լիլիա Պարեդեսին, որն անցյալ տարվա դեկտեմբերից Մեքսիկայում է գտնվում։
Փոխանցում է tass.ru-ն։