Գրոսսի․ Միջուկային աղետը ոչ մեկին չի խնայի

274

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հեռացել է Զապորոժյան ԱԷԿ-ից․  Ռուսաստանի կողմից գրավված միջուկային օբյեկտում ՄԱԿ-ի վերահսկող մարմնի ղեկավարի այցը տևել է մի քանի ժամ։

Այդ մասին հաղորդել են ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունում։

Հաղորդվում է, որ Գրոսսին վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք գործակալության փորձագետների հետ միասին։ Ատոմակայանի հսկողությունը շարունակելու են ՄԱԳԱՏԷ-ի՝ նրանց փոխարինած  ներկայացուցիչները։

Գրոսսիի խոսքով՝ ԱԷԿ կատարած իր երկրորդ այցի ընթացքում ինքը կարողացել է հաշվարկել այն վնասը, որը կայանը կրել է նոյեմբերյան գնդակոծությունից, ինչպես նաև պարբերաբար էլեկտրաէներգիայի անջատումներից հետո։

«Ակնհայտ է, որ ռազմական ակտիվությունն աճում է ամբողջ տարածաշրջանում։ Ուստի պետք է ձեռք առնել կանխարգելիչ բոլոր միջոցները, որպեսզի կայանը հարձակման չենթարկվի, որպեսզի պաշտպանվի ԱԷԿ-ը։ Ես փորձում են իրական, կենսունակ որոշումներ առաջարկել, որոնք կընդունվեն բոլորի կողմից։ Միջուկային վթարը, ճառագայթահարման հետևանքներով, ոչ մեկին չեն խնայի։ Դա կվերաբերի թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային և թե՛ մնացած ամբողջ Եվրոպային։ Մենք պետք է խուսափենք դրանից, և ես կարծում եմ, որ դա հնարավոր է, ուզում եք՝ ինձ լավատես համարեք»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊերու․ Դատարանը հրաժարվել է կալանել նախկին նախագահ Կաստիլյոյի կնոջը
Հաջորդ հոդվածըԲուլղարիայում դպրոցները փակվել են սպառնալիքների պատճառով