‘Անկարայի կառավարական թաղամասում պայթյուն է որոտացել’

918

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 19-ին՝ ուշ երեկոյան, երկու պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է France Presse լրատվականը՝ նռնակներից մեկը պայթել է Թուրքիայի արդարադատության նախարարության մուտքի մոտ, մյուսը նռնականետթի միջոցով արձակվել է իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի կողմը:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ միջադեպի հետևանքով տուժածների թիվը չի հասնում 10-ի:

Պայթյունները տեղի են ունեցել Թուրքիայի իշխանությունների և Քրդստանի Աշխատավորական Կուսակցության միջև շարունակվող բանակցությունների համատեքստում: Մասնավորապես ակնկալվում էր, որ քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը, որը գտնվում է բանտում, մարտի 21-ին պետք է համերաշխության մասին հայտարարությամբ հանդես գար:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը «Ֆաքս»-ին սուրճ կհյուրասիրեր, բայց ոչ ընդունարանում ‘
Հաջորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Ընտրողներն այսօր պետք է սեւեռեն իրենց ուշադրությունը ընտրողների ձայների միավորման վրա ‘