Բելառուսում ներում է շնորհվել ընդդիմադիր Nexta տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին, որը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ուժեղացված ռեժիմի գաղութում։
Մայիսի 3-ին նա դատապարտվել էր իշխանությունը տապալելու նպատակով դավադրության և զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով, մայիսի 18-ին դատավճիռը մտել էր ուժի մեջ։
Nexta-ն Բելառուսի ամենահայտնի մեդիանախագծերից էր և ակտիվորեն լուսաբանում էր 2020 թ․ նախագահական մրցապայքարն ու բողոքի զանգվածային ցույցերը, որոնք հեղեղել էին երկիրը՝ Լուկաշենկոյի հաղթանակը հայտարարելուց հետո։ Բելառուսական ընդդիմությունը և մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական միավորումներ, այդ թվում՝ Եվրամիությունը, չեն ճանաչել այդ հաղթանակը։
Շատ մեկնաբաններ նշում են, որ Nexta-ն օգտագործվում էր ոչ միայն տեղեկատվության, այլև բողոքի ցույցերը համակարգելու նպատակով։
Պրոտասևիչին և նրա ընկերուհի Սոֆյա Սապեգային ձերբակալելու համար Բելառուսի իշխանությունները Մինսկի օդանավակայանում 2021 թ․ մայիսին հարկադիր վայրէջք պարտադրեցին Ryanair-ի օդանավին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն իր զեկույցում եզրակացրել է, որ լայներն արտակարգ վայրէջք է կատարել ականապատված լինելու՝ կանխամտածված սուտ հաղորդման պատճառով։
Փոխանցում է eurwnews-ը։